25 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2010 թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել Երևան․ ավագանու անդամ

2010 թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել Երևան․ ավագանու անդամ

Երևանի 9 %-ոց «իշխանությունն» ամանորյա նվեր է արել քաղաքացիներին․ Facebook-ի իր էջում գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

«Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են՝ ովքեր ունեն 2010 թ-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք։

Ովքեր ունեն մեքենա, որի վրա տեղադրված է հեղուկ գազ, օդ գազ, նրանք նույնպես կկանգնեն լուրջ խնդիրների առաջ։

Ովքեր չունեն Evro 4-ին համապատասխանող մեքենաներ, նրանք ևս քաղաքի փողոցներից չեն կարող օգտվել։

Հա, ի դեպ, «բարձր դասի» մեքենա վարողներին՝ դուք ևս անմասն չեք մնա «սյուրպրիզներից»․․․

Քաղաքացին գույքահարկը պարտավոր է վճարել ու մեքենան վարել սահմանափակ տեղերում։

Հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, իսկ հիմա՝ նաև հարուստների ու աղքատների։

Չե՛ք ասել, բայց անելու են։ Ասում են՝ ընտրել են մեզ, մենք էլ ոնց ուզում, անում ենք»,- նշում է ավագանու անդամը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ