25 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրադադար և մարդասիրություն․ Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը

Հրադադար և մարդասիրություն․ Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը

ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրվա տոնակատարությունների շրջանակում երկրի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իր տիկնոջը՝ Մելանյա Թրամփին` բարեգործական և խաղաղարար նախաձեռնությունների կազմակերպման համար։ Նա առանձնահատուկ ընդգծել է առաջին տիկնոջ աջակցությունն Օլեշկիում իրականացված մարդասիրական առաքելությանը։

«Դու հիանալի աշխատանք ես կատարել երեխաներին օգնելու հարցում և բազմաթիվ այլ նախաձեռնությունների շրջանակում։ Դու օգնել ես բազմաթիվ մարդկանց Ռուսաստանում և Ուկրաինայում, երբ համաձայնեցրիր կարճաժամկետ հրադադարը՝ օգնություն ցուցաբերելու այնպիսի վայրերում, որոնցից շուտով ոչինչ չի մնա»,- հայտարարել է Թրամփը տոնական արարողության ժամանակ։

Նշենք, որ Խերսոնի մարզի Օլեշկիի շրջանում հրադադարի ռեժիմի վեցօրյա հաստատումը դարձել է ամենաերկարը հակամարտության սկզբից ի վեր։

Ի դեպ, Գոհաբանության օրվա առիթով Սպիտակ տանը կայացած ավանդական արարողության շրջանակում ԱՄՆ նախագահը ներում է շնորհել «Ազատություն»  և «Փետուրներ» անուններով երկու հնդկահավի։

Թրամփը հայտարարել է, որ թռչուններին շնորհում է լիակատար, բացարձակ և անվերապահ ներում։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ