04 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մելանյա Թրամփը հանդես է եկել դիվանագիտական աննախադեպ նախաձեռնությամբ

Մելանյա Թրամփը հանդես է եկել դիվանագիտական աննախադեպ նախաձեռնությամբ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել դիվանագիտական աննախադեպ նախաձեռնությամբ․ նա հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին, Սպիտակ տանը անձամբ մեկ սեղանի շուրջ է հավաքելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։

Հանդիպման հիմնական առիթը Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում և հարակից շրջաններում հայտարարված և իրագործված տեղային հրադադարն է, ինչը ձեռք էր բերվել հենց Մելանյա Թրամփի միջնորդական ու մարդասիրական ջանքերի շնորհիվ: Այդ հրադադարը թույլ է տվել ականազերծել տարածքը և հումանիտար օգնություն հասցնել տեղի բնակիչներին:

Բացի այդ, առաջին տիկինը ակտիվորեն ներգրավված է եղել ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում երեխաների և ընտանիքների վերամիավորման մարդասիրական ծրագրերում:

Նշենք, որ Ալյոշկի քաղաքից տարհանվել էր ավելի քան 750 մարդ։ Բնակիչներին հնարավորություն էր տրվել ինքնուրույն ընտրել բնակության հետագա ուղղությունը՝ Ռուսաստան կամ Ուկրաինա։

Տարհանվածների ճնշող մեծամասնությունը նախընտրել էր տեղափոխվել Ուկրաինա՝ 11 ավտոբուս։ Դեպի Ռուսաստան, այդ թվում՝ Սիմֆերոպոլի ժամանակավոր տեղաբաշխման կետեր, ուղևորվել էր 4 ավտոբուս։

Տարհանվածները հիմնականում տարեցներ ու հաշմանդամություն ունեցող անձինք են եղել։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ