31 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալյոշկին ապացուցում է՝ մարդկայինությունը կարող ենք վեր դասել պատերազմից․ Մելանյա Թրամփ

Ալյոշկին ապացուցում է՝ մարդկայինությունը կարող ենք վեր դասել պատերազմից․ Մելանյա Թրամփ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Ալյոշկիում հումանիտար առաքելության ավարտից հետո հույս է հայտնել, որ հնարավոր է հասնել կայուն խաղաղության և մարդկայինությունը վեր դասել պատերազմից․ գրում է rbc.ru-ն։

«Ալյոշկին ապացուցում է, որ մենք կարող ենք մարդկայնությունը վեր դասել պատերազմից։ Միասին մենք կարող ենք կառուցել խաղաղ մոլորակ ու մեր երեխաների համար հույսով լի աշխարհ»,- գրել է նա X-ում։

Նշենք, որ Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ավարտվել է խաղաղ բնակիչների տարհանման հումանիտար առաքելությունը, որի կազմակերպմանը միջնորդել էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։

Քաղաքից տարհանվել է ավելի քան 750 մարդ։ Բնակիչներին հնարավորություն է տրվել ինքնուրույն ընտրել բնակության հետագա ուղղությունը՝ Ռուսաստան կամ Ուկրաինա։

Տարհանվածների ճնշող մեծամասնությունը նախընտրել է տեղափոխվել Ուկրաինա՝ 11 ավտոբուս։ Դեպի Ռուսաստան, այդ թվում՝ Սիմֆերոպոլի ժամանակավոր տեղաբաշխման կետեր, ուղևորվել է 4 ավտոբուս։

Տարհանվածները հիմնականում տարեցներ ու հաշմանդամություն ունեցող անձինք են եղել։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ