
Իսրայելական օդուժը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության շենքին
Իրանի պետական հեռուստատեսության շենքը ենթարկվել է հարձակման Իսրայելի զինված ուժերի կողմից. փոխանցում է Sputnik Իրանը-ը:
Հարձակումը տեղի է ունեցել ուղիղ եթերի ժամանակ. հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց հաղորդավարուհին վերադարձել է եթեր:
Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել. տեղական լրատվամիջոցները հայտնում են զոհերի և վիրավորների մասին: