
Ամերիկյան 30 ռազմական օդանավ է տեղափոխվել եվրոպական բազաներ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին
BBC Verify-ի կողմից վերանայված թռիչքների տվյալները ցույց են տվել, որ վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 30 ամերիկյան ռազմական ինքնաթիռ է տեղափոխվել ԱՄՆ բազաներից Եվրոպա. գրում է BBC-ն։
Խոսքը վերաբերում է ամերիկյան ռազմական տանկերներին, որոնք օգտագործվում են կործանիչներն ու ռմբակոծիչները վառելիքով լիցքավորելու համար։ Flightradar24-ի տվյալներով՝ դրանցից առնվազն յոթը՝ KC-135-ներ, կանգ են առել Իսպանիայի, Շոտլանդիայի և Անգլիայի ամերիկյան ավիաբազաներում։
Ինքնաթիռների տեղափոխությունը տեղի է ունենում Իսրայելի ու Իրանի փոխադարձ հարվածների ֆոնին, այն բանից հետո, երբ Իսրայելը ուրբաթ գործողություն սկսեց` ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի ոչնչացմանը։