
Իրանը պահպանում է կապը ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ստանում է հաղորդագրություններ ԱՄՆ-ից տարբեր ալիքներով և անհրաժեշտության դեպքում միջնորդավորված կպատասխանի դրանց:
Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը ավելի քիչ պատճառներ ունի վստահելու Արևմուտքին. նրա խոսքով՝ Թեհրանը այլևս չի հասկանում, թե ում հետ կարող է բանակցել։
Անդրադառնալով Հորմուզի ջրանցքի փակման հնարավորությանը՝ նա ասել է, որ Իրանը դիտարկում է բոլոր սցենարները:
Նախարարը նաև հայտնել է, որ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 23-ին: