
Իրանի ԱԳՆ-ն թույլ չի տա, որ հարևանների հետ հարաբերությունները վատթարանան ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների պատճառով
Իրանը թույլ չի տա, որ Իսրայելի կամ ԱՄՆ-ի գործողությունները վնասեն Թեհրանի հարաբերություններին Մերձավոր Արևելքում իր հարևանների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Արաղչին հիշատակել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կատարված հանցագործությունները: Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև բարձր է գնահատել Կատարի դիրքորոշումը, որը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Թեհրանի դեմ և նշել Դոհայի ջանքերը՝ տարածաշրջանում հետագա սրացումը կանխելու համար։