24 Հնս
2025
23.1° c ԵՐԵՎԱՆ
15.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար. Փեզեշքիան

Իսրայելը սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար. Փեզեշքիան

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար. հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Թշնամին չկարողացավ հասնել իր նպատակներին՝ ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները և հրահրել անկարգություններ», – նշվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած տեքստում։

Փեզեշքիանի խոսքով՝ Իսրայելում Իրանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների հետևանքով ավերածությունների մասշտաբները աշխարհին ցույց տվեցին, որ Իրանի նման մեծ երկրի դեմ նման արկածախնդրության գինը սարսափելի է:

Նա նաև նշել է, որ Իսրայելը թաքցնում է ավերածությունների իրական ծավալը:

Ռազմագերիներ