
Միացյալ Նահանգները և Չինաստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել.
«Մենք երեկ համաձայնագիր ենք ստորագրել Չինաստանի հետ», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ առանց որևէ մանրամասնություն հայտնելու:
Գործարքի կնքման մասին տեղեկությունները հաստատել է նաև չինական կողմը:
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը ավարտել են մայիսին Ժնևում մշակված առևտրային համաձայնագրի վրա աշխատանքը. նրա խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է երկու օր առաջ և ամրագրում է Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների ընթացքում համաձայնեցված պայմանները։ Դրանց թվում ՝ Չինաստանի պարտավորությունը է ԱՄՆ-ին մատակարարելու հազվագյուտ հանածոներ։
«Նրանք մեզ կմատակարարեն հազվագյուտ հանածոներ, և երբ դա տեղի ունենա, մենք կվերացնենք մեր պատասխան պատժամիջոցները», – ասել է Լուտնիկը Bloomberg News-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ Սպիտակ տունը մոտ ապագայում նախատեսում է առևտրային համաձայնագրեր կնքել իր 10 խոշորագույն առևտրային գործընկերների խմբի հետ: