07 Հուլ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք կարող ենք հեշտությամբ համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ երկխոսության և բանակցությունների միջոցով. Փեզեշքիան

Մենք կարող ենք հեշտությամբ համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ երկխոսության և բանակցությունների միջոցով. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանը կարող է հարթել իր տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ երկխոսության միջոցով.

«Ես համոզված եմ, որ մենք կարող ենք հեշտությամբ հարթել մեր տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ երկխոսության և բանակցությունների միջոցով», – ասել է նա:

Իրանի առաջնորդը կոչ է արել Դոնալդ Թրամփին չներքաշել ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ, ինչին ցանկանում է հասնել Բենիամին Նեթանյահուն.

«Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփը ընդունակ է տարածաշրջանը տանելու դեպի խաղաղություն. նա պետք է կա՛մ Իսրայելին տեղը դնի, կա՛մ ընկնի անհատակ փոսի կամ ճահճի մեջ», – ասել է Իրանի նախագահը:

Նա նաև մեղադրեց Իսրայելին Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններին խոչընդոտելու համար:

Ռազմագերիներ