
Մենք ապրում ենք թե՛ գլոբալ տաքացման, թե՛ զինված հակամարտությունների պատճառով այրվող աշխարհում. Հռոմի պապ Լևոն XIV
Հռոմի պապ Լեոն չորեքշաբթի ընդհատել է իր երկշաբաթյա արձակուրդը՝ հատուկ պատարագ մատուցելու համար. հայտնում է Reuters-ը:
Նա կաթոլիկներին կոչ է արել հոգ տանել Երկրի մասին. սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վատիկանի՝ աշխարհին ուղղված երկրորդ կոչն է՝ լուծելու կլիմայի փոփոխության հիմնախնդիրը.
«Այսօր մենք ապրում ենք այրվող աշխարհում՝ թե՛ գլոբալ տաքացման, թե՛ զինված հակամարտությունների պատճառով, ուստի պետք է շատ աղոթենք այն մարդկանց դարձի համար, ովքեր դեռևս չեն գիտակցում մեր ընդհանուր տան մասին հոգ տանելու անհրաժեշտությունը», – ասել է Հռոմի պապը արարողության ժամանակ։