09 Հուլ
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
19.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը և Ինդոնեզիայի տնտեսական գործերի համակարգող նախարար Այրլանգգա Հարտարտոն տեսակապի միջոցով հայտարարել են ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտի մասին. Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ հայտնել է ԵԱՏՄ առևտրային բլոկի ներկայացուցիչը։

«Մենք սպասում ենք, որ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կկրկնապատկվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հաջորդ 3-5 տարիների ընթացքում», – հայտարարել է Սլեպնևը:

Պաշտոնյայի խոսքով՝ ԵԱՏՄ-ն արտոնյալ հասանելիություն կստանա Ինդոնեզիայի շուկայում, օրինակ՝ այնպիսի սկզբունքային ապրանքների գծով, ինչպիսիք են պոլիմերները, պարարտանյութերը, էներգակիրները, խողովակները, մետաղները և գունավոր մետաղներից արտադրանքները, էլեկտրական և մեխանիկական սարքավորումների լայն անվանացանկը, ցորենը, ալյուրը, կաթի փոշին, հրուշակեղենը և թռչնամիսը:

Նախքան համաձայնագրի ստորագրումը այն պետք է հաստատվի ԵԱՏՄ երկրների կողմից:

Ռազմագերիներ