09 Հուլ
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
19.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել 10 պատանդի, սակայն փոխարենը պահանջում է ապահովել անհրաժեշտ օգնության անարգել մուտքը Գազայի հատված և դադարեցնել Իսրայելի հարձակումները անկլավի վրա. հայտարարել է խմբավորման ներկայացուցիչ Թահեր ալ-Նունուն։

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ընդունել է զինադադարի վերջին առաջարկը՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում երկու հիմնական հարցերի շուրջ՝ օգնության անարգել մուտքը և պաղեստինցիների հարկադիր տեղահանման կանխումը։

Զինադադարի առաջին փուլում իսրայելական զորքերի դուրսբերման ուղիները պետք է մշակվեն այնպես, որ չազդեն պաղեստինցիների կյանքի վրա և «հարթեն ճանապարհը բանակցությունների երկրորդ փուլի համար»։

Ռազմագերիներ