
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարման վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարման վերաբերյալ.
«Մենք կնքել ենք շատ կարևոր գործարք. այն միլիարդավոր դոլարների արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մասին է, որը կգնվի Միացյալ Նահանգներից, կմատակարարվի ՆԱՏՕ-ին և արագ կփոխանցվի Ուկրաինային», – ասել է Թրամփը՝ ընդգծելով, որ ռազմական տեխնիկայի ծախսը կհոգան ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այլ ոչ թե ամերիկացի հարկատուները։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այդ գործընթացը համակարգելու է հյուսիսատլանտյան դաշինքը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել է, որ գործարքը առաջխաղացում է եվրոպացիների համար: