17 Հուլ
2025
29.2° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը մտադիր է հասնել Դամասկոսից հարավ ընկած տարածքի ապառազմականացմանը

Իսրայելը մտադիր է հասնել Դամասկոսից հարավ ընկած տարածքի ապառազմականացմանը

Սիրիայի հարավում հրադադարը ձեռք է բերվել ուժի միջոցով, իսրայելական բանակի ինտենսիվ գործողությունների արդյունքում սիրիական բանակի ուժերը նահանջել են Դամասկոս. հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն.

«Ինտենսիվ գործողությունների արդյունքում հաստատվել է հրադադար, և սիրիական զորքերը նահանջել են Դամասկոս. սա ուժի միջոցով ձեռք բերված հրադադար է։ Մենք խաղաղության և անվտանգության ենք հասնում ուժի միջոցով յոթ ճակատներում», – ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձի ժամանակ։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը նաև մտադիր է հասնել Դամասկոսից հարավ գտնվող տարածքի ապառազմականացմանը՝ այն բաժանելով երկու մասի.

«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն, որը ենթադրում է Դամասկոսից հարավ գտնվող տարածքի ապառազմականացումը. Գոլանի բարձունքներից մինչև Դրուզական լեռների շրջանն ընկած տարածքը մեկ գոտի է կազմում, իսկ երկրորդ գոտու մեջ է մտնում դրուզների վերահսկողության տակ գտնվող տարածքից մինչև Դրուզական լեռներն ընկած տարածքը», – հավելել է նա։

Ռազմագերիներ