26 Ապր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի ո՞ր թաղամասերում է օդն առավել փոշոտ եղել

Երևանի ո՞ր թաղամասերում է օդն առավել փոշոտ եղել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 10-16-ը։

«Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում գերազանցել է մարտի 10-15-ը, Նոր Նորքում՝ 11-ին, 13-ին, 14-ին և 16-ին, Արաբկիրում՝ 11-ին, 12-ին և 14-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում գերազանցել է մարտի 10-ին, Արաբկիրում` 11-ին, 12-ին և 14-ին, Կենտրոնում և Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026