07 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպային ծանր ձմեռ է սպասվում. Սլովակիայի վարչապետ

Եվրոպային ծանր ձմեռ է սպասվում. Սլովակիայի վարչապետ

Եվրոպային ծանր ձմեռ է սպասվում վառելիքի սակավության և դրա հասանելիության հետ կապված խնդիրների պատճառով․ ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Ով դիտել է «Ապոլոն-13» ֆիլմը, քաջատեղյակ է «Հյուսթո՛ն, մենք խնդիրներ ունենք» արտահայտությանը։ Եվրոպան լուրջ խնդիրներ ունի նավթի և վառելաքսայուղերի հետ կապված։ Աշունն ու ձմեռը Եվրոպայում լինելու են շատ-շատ բարդ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

Ֆիցոն նշել է, որ իրավիճակը պայմանավորված է բացասական համալիր գործոններով, այդ թվում՝ ԱՄՆ-Իրան հակամարտությամբ, ինչպես նաև մի շարք երկրներում նավթավերամշակման գործարանների արտադրական հզորությունների նվազումով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ