
Շաքիի միջադեպի ժամանակ եթե ոստիկանությանը սպասեին, ոչ մի բան տեղի չէր ունենա․ Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հատկապես ընդդիմադիր պատգամավորների հարցերի մեծ մասն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս պատասխանների առավել ուշագրավ մասերը ներկայացնում ենք կետերով․
- Շաքիում ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել, և որքանով հասկանում եմ՝ որոշակի վնասվածքներ է ունեցել։
- Գրեթե մեկ տարի է՝ Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով երկաթուղին բացվել է, այդ ընթացքում եղել են բավական շատ ներկրումներ։ Կան նաև երկաթուղով արտահանման հնարավորություններ։
- Եթե ընդդիմությունն ընտրությունների ժամանակ հաղթած լիներ, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու։
- Եթե ընդդիմությունը լիներ իշխանության և նույնկերպ արձագանքեր Շաքիի դեպքին, ինչպես այժմ է արձագանքում, Հայաստան-Ադրբեջան սահմանին լուրջ փոխհրաձգություններ էին տեղի ունենալու։
- Իմ տեղեկություններով՝ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել Շաքիի միջադեպի՝ սահմանը հատելու փաստի առիթով։ Ադրբեջանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ արձանագրելով, որ իրենց զինվորն ինքնակամ լքել է ծառայության վայրը։
- Շաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում։
- Շաքիի միջադեպը սովորական կրիմինալ էր, եթե ոստիկանությանը սպասեին, ոչ մի բան տեղի չէր ունենա։
- Իրավապահներն ուսումնասիրում են Եկեղեցու մասին զեկույցը, եթե պետք լինի, քրեական գործ կհարուցեն։


