18 Հուլ
2025
36.2° c ԵՐԵՎԱՆ
29.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիական կառավարական զորքերը կրկին կտեղակայվեն Սուվեյդայում․ Իսրայելը թիրախավորել է բեդվինների ավտոշարասյունը

Սիրիական կառավարական զորքերը կրկին կտեղակայվեն Սուվեյդայում․ Իսրայելը թիրախավորել է բեդվինների ավտոշարասյունը

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի անվտանգության ուժերը կրկին կտեղակայվեն երկրի հարավում գտնվող Սուվեյդա նահանգում՝ դրուզ և բեդվին ցեղերի միջև մարտերը ճնշելու համար․ գրում է Al Jazeera-ն։

Իսրայելի հանրային հեռարձակող Kan News-ի փոխանցմամբ՝ Իսրայելը նախկինում զգուշացրել էր Սիրիայի կառավարությանը հետ քաշվել նահանգից։ Նշվում է, որ իսրայելական ուժերը ուրբաթ հարձակում են իրականացրել Սիրիայի Պալմիրա-Հոմս մայրուղու վրա՝ թիրախավորելով բեդվին զինյալների շարասյունը, որն, ըստ տեղեկությունների, շարժվում էր դեպի Սուվեյդա։

Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա ծանր հարձակումներից ընդամենը երկու օր անց։

Սիրիայում բեդվին զինյալները հայտարարել են, որ հինգշաբթի ուշ երեկոյան նոր հարձակում են իրականացրել դրուզ զինյալների դեմ՝ չնայած սիրիական կառավարական ուժերի դուրսբերմանը Սուվեյդա նահանգից։

Սիրիայի Ներքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է, որ կառավարության կողմից Սուվեյդա ուժեր ուղարկելու որոշումը կայացվել է տեղացիների օգնության կոչերից հետո:

Ռազմագերիներ