
Իրանը համաձայնել է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. Tasnim
Իրանը մտադիր է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները եվրոպական պետությունների հետ. հայտնում է Tasnim գործակալությունը:
Ինչպես գործակալությանը տեղեկացրել է իրազեկ աղբյուրը, Թեհրանը համաձայնության է եկել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։
Նրա խոսքով դեռ շարունակվում են խորհրդակցությունները բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի շուրջ, և դեռ հստակ չէ, թե որ երկրում են դրանք կայանալու։