10 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցուցարարները խանգարել են Թրամփի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հազվադեպ այցելությունը Վաշինգտոնի ռեստորան

Ցուցարարները խանգարել են Թրամփի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հազվադեպ այցելությունը Վաշինգտոնի ռեստորան

Նախօրեին ԱՄՆ նախագահ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ճաշել են Սպիտակ տան մոտ գտնվող Joe’s Seafood ռեստորանում, ինչն ուղեկցվել է միջադեպով. գրում է NBC News-ը:

Դրսում նրանց դիմավորել են թե՛ ծափահարություններով, թե՛  «Ազատ Պաղեստին» վանկարկումներով։

Ռեստորանի ներսում մի խումբ ցուցարարներ Պաղեստինի դրոշներով սկսել են վանկարկել․ «Ազատ Վաշինգտոն, ազատ Պաղեստին, Թրամփը մեր ժամանակների Հիտլերն է»։

Փոխնախագահ Վենսը կանգ է առնում սեղանի մոտ և ասում. «Վայելեք ձեր ընթրիքը»։ Պատերազմի նախարար Հեգսեթը և պետքարտուղար Ռուբիոն ձևացնում են, թե ոչինչ չի կատարվում։ Ինքը՝ Թրամփը, կանգ է առնում ցուցարարների առջև և նայում նրանց աչքերի մեջ, իսկ հետո ժպտալով պահանջում դուրս գալ։ Դրանից հետո նրանց դուրս են հանում ռեստորանից։

Ցուցարարներից մեկը հայտարարել է․ «Թրամփը ահաբեկում է Վաշինգտոնի համայնքներին»։

Ռազմագերիներ