
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն կալանավորվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով. հայտնում է TACC-ը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին:
Բուրչուլաձեին մեղադրում են ռազմական հոսպիտալի համար սարքավորումների գնման ընթացքում կատարած խարդախությունների համար:
«Հանցավոր գործողությունների արդյունքում Վրաստանի պաշտպանության նախարարությանը պատճառվել է 1,333,728 լարիի չափով գույքային վնաս», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։