
Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ և կասեցնել առանց վիզայի ռեժիմը
Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմը չեղարկելու հնարավորությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպպերը. գրում է ТАСС–ը։
«Մեր քննարկումների ընթացքում դիտարկվել են նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև առանց վիզայի ռեժիմի կասեցում և այլ միջոցառումներ: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, մենք ամբողջովին նվազեցրել ենք մեր քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել ենք վրացական իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը և մեծացրել ենք քաղաքացիական հասարակությանը մեր աջակցությունը», – ասել է նա: