17 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի ընդդիմությունը ցանկանում է երկրում «Մայդան» կազմակերպել․ խոսնակ Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի ընդդիմությունը ցանկանում է երկրում «Մայդան» կազմակերպել․ խոսնակ Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի ընդդիմությունը և արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ները, որոնք հոկտեմբերի 4-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, պլանավորում են «խաղաղ հեղափոխություն», ցանկանում են երկրում «Մայդան» կազմակերպել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, գրում է ТАСС-ը։

«Սա վտանգավոր ուղի է, որը մի քանի կուսակցություններ և ՀԿ-ներ ընտրել են արտաքին ճնշման տակ։ Այս ուղին ուղղակիորեն տանում է դեպի «Մայդան», արյունահեղություն և անկարգություններ», – լրագրողներին հայտնել է Պապուաշվիլին։

 

Ռազմագերիներ