26 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսում կգործարկվի էլեկտրոնային ստուգման ամրագրման համակարգ. ՀՀ ՊԵԿ

Հոկտեմբերի 1-ից Վերին Լարսում կգործարկվի էլեկտրոնային ստուգման ամրագրման համակարգ. ՀՀ ՊԵԿ

2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ. հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Էլեկտրոնային հարթակը հնարավորություն կտա իրականացնելու Ռուսաստանից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։

Բեռնափոխադրում իրականացնողներին անհրաժեշտ կլինի նախապես գրանցել անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերը https://public.epd-portal.ru/eopp էլեկտրոնային հարթակում:

Ռազմագերիներ