27 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանում մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ Սաակաշվիլիի կուսակցությունն արգելելու համար

Վրաստանում մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ Սաակաշվիլիի կուսակցությունն արգելելու համար

Հոկտեմբերին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հայց ներկայացնել երկրի Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հայացքներն ու քաղաքականությունը կիսող այլ քաղաքական միավորումներն արգելելու համար․ այդ մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին հայց կներկայացնենք՝ «Միացյալ ազգային շարժում»–ը կազմող բոլոր միավորումները հակասահմանադրական ճանաչելու համար: Սա ժողովրդավարական գործընթաց է, և հայցն անպայման կներկայացվի Սահմանադրական դատարան», – ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նշել է, որ հայց ներկայացնելու համար հիմք կծառայի Սաակաշվիլիի կառավարման շրջանի հանցագործությունները հետաքննող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը։

Ռազմագերիներ