
Թրամփը զենք տրամադրելու դիմաց կրկին առաջարկել է Կանադային միանալ ԱՄՆ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ Օտտավայի հետ քննարկել է հակահրթիռային պաշտպանական «Ոսկե գմբեթ» համակարգի ապագան՝ կրկին առաջարկելով Կանադային դառնալ ԱՄՆ-ի մաս։
«Կանադան զանգահարեց ինձ մի քանի շաբաթ առաջ։ Նրանք ցանկանում են միանալ («Ոսկե գմբեթ» ՀՊՀ համակարգին – խմբ․), ինչին ես պատասխանեցի․ «Իսկ ինչո՞ւ պարզապես չմիանաք մեր երկրին։ Դուք կդառնաք 51-րդ նահանգը և կստանաք այն անվճար», – նշել է Թրամփը՝ Վիրջինիա նահանգի Քուանտիկո քաղաքում ծովային հետևակի ռազմական բազայում իր ելույթի ժամանակ։