03 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽԽՎ բանաձևերը Վրաստանում արժեք չունեն․Կոբախիձե

ԵԽԽՎ բանաձևերը Վրաստանում արժեք չունեն․Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձևը կողմնակալ է․ գրում է eadaily.com–ը։

Նա նշել է, որ փաստաթուղթը որևէ նշանակություն չունի վրացական հասարակության համար։

«Իհարկե, ոչ ոքի չի զարմացնում այս տեսակի բանաձևը, բայց վրացական հասարակության աչքում այս բանաձևերը որևէ արժեք չունեն», – նշել է Կոբախիձեն։

Նա նաև նշել է, որ վեհաժողովի նիստերին մասնակցելուց հրաժարվելը բնական է, քանի որ ԵԽԽՎ-ն անընդհատ քննադատում է Վրաստանին։

Բանաձևում արտահայտվում է ԵԽԽՎ-ի մտահոգությունը 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրություններում եվրոպացի դիտորդների և վրացական ՀԿ-ների ներկայացուցիչների բացակայության վերաբերյալ։ Այն նաև կոչ է անում ազատ արձակել բանտարկված ընդդիմադիրներին։

Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կհետևի 28 միջազգային և 27 տեղական կազմակերպություն, իսկ ընտրությունները կլուսաբանի 73 լրատվամիջոցի մոտ 1000 ներկայացուցիչ։ Միջազգային դիտորդները ներկայացնում են 21 երկիր, այդ թվում՝ Բուլղարիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Սլովակիան, Չեռնոգորիան, Թուրքիան և Մոլդովան, ինչպես նաև Ղրղզստանը, Ադրբեջանը, Ֆիջին, Հայաստանը, Ֆիլիպինները, Եթովպիան, Մալդիվները և այլն։

Վրացական պատվիրակությունը դադարեցրել է աշխատանքը ԵԽԽՎ-ում 2025 թվականի հունվարին։

 

Ռազմագերիներ