
Թբիլիսիում գրոհել են նախագահական նստավայրը՝ ՏԻՄ ընտրությունների ֆոնին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում զանգվածային ցույցեր են բռնկվել՝ Հանրապետությունում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ֆոնին:
Ցուցարարները գրոհել են մայրաքաղաքի նախագահական նստավայրը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ բախումների ընթացքում տուժել է տասնչորս ոստիկան։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 80%-ը. այս պահին մշակված է քվեների 55%-ը։ Թբիլիսիում նույնպես հաղթում է իշխանության թեկնածու Կախա Կալաձեն, որը ստացել է ձայների 70%-ից ավելին: