
Սա մեծ օր է․ Թրամփն արձագանքել է Իսրայել–ՀԱՄԱՍ համաձայնությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իսրայել–ՀԱՄԱՍ համաձայնությանը։
«Ես մեծ հպարտությամբ հայտարարում եմ, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Սա նշանակում է, որ ԲՈԼՈՐ պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, և Իսրայելն իր ուժերը դուրս կբերի համաձայնեցված գիծ՝ որպես առաջին քայլ դեպի երկարատև, կայուն և հավերժական խաղաղություն», – գրել է նա Truth Social սոցցանցում։
«Սա ՄԵԾ օր է արաբական և մուսուլմանական աշխարհի, Իսրայելի, մեր բոլոր հարևանների և Միացյալ Նահանգների համար, և մենք շնորհակալություն ենք հայտնում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, որոնք մեզ հետ աշխատեցին՝ այս պատմական և աննախադեպ իրադարձությունը հնարավոր դարձնելու համար», – հավելել է Թրամփը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը հայտարարել են երկար սպասված հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնության մասին՝ Գազայի պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրի առաջին փուլի շրջանակում։
Չորեքշաբթի օրը Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, միացել էին Եգիպտոսում Գազայի շուրջ խաղաղության բանակցություններին։ Խորհրդակցություններին ներկա են եղել նաև Կատարի վարչապետը և թուրքական հետախուզության ղեկավարը։