13 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմ սկսել, բայց եթե այն սկսվի, ԱՄՆ-ն կհաղթի այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի հաղթել․ Թրամփի ելույթը Քնեսեթում՝ կետերով

ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմ սկսել, բայց եթե այն սկսվի, ԱՄՆ-ն կհաղթի այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի հաղթել․ Թրամփի ելույթը Քնեսեթում՝ կետերով

ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմ սկսել, բայց եթե այն սկսվի, ԱՄՆ-ն կհաղթի այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի հաղթել․ Իսրայելի քնեսեթում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի ելույթի առանցքային հատվածները՝ կետերով․ 

  • Գազայից հետո պատրաստվում ենք կենտրոնանալ ուկրաինական հակամարտության կարգավորման վրա։
  • Գազայի խաղաղության համաձայնագիրն անհնար կլիներ առանց Իրանի ուրանի հարստացման օբյեկտների ռմբակոծման։
  • ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմ սկսել, բայց եթե այն սկսվի, ԱՄՆ-ն կհաղթի այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի հաղթել։
  • Նեթանյահուի հետ հեշտ չէ գործ ունենալ, բայց հենց դա է նրան դարձնում ակնառու։
  • Մենք ութ ամսվա ընթացքում ավարտել ենք ութ պատերազմ, այդ թվում՝ սա։ Երեկ ես ասացի յոթ, բայց հիմա կարող եմ ասել ութ։
  • Իսրայելը միշտ կմնա Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցը։

 

Ի դեպ, Քնեսեթում Թրամփի ելույթի ժամանակ պատգամավորները «ցեղասպանություն» գրությամբ ցուցանակներ են պարզել. նրանք հեռացվել են դահլիճից։

 

Ռազմագերիներ