
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու մի շարք հրատապ հարցեր․ ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու առևտրատնտեսական կապերի զարգացումը և իրականացնելու համատեղ նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։


