
Մակրոնի կնոջը Ֆրանսիայի հարկային մարմնի կայքում գրանցել են տղամարդու անունով․ BFMTV
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, հայտնաբերել է, որ հարկային մարմնի կայքում գրանցված է տղամարդու անունով․ հայտնում է բելգիական RTL հրատարակությունը՝ հղում անելով ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի պատրաստած վավերագրական ֆիլմին։
Վավերագրական ֆիլմում ներկայացված է Ֆրանսիայի առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավար Տրիստան Բոմեի հետ հարցազրույցը։
«Մակրոնը մուտք է գործել հարկայինի կայքում իր անձնական հաշիվ և տեսել, որ այնտեղ նա գրանցված է ոչ թե որպես Բրիջիթ Մակրոն, այլ որպես Ժան-Միշել»,- ասել է նա։
Աղբյուրն այս հայտնագործությունն անվանել է «տհաճ անակնկալ» Մակրոնի կնոջ համար։ «Մի քանի տարի Բրիջիթ Մակրոնը դավադրության տեսության օբյեկտ է, որը պնդում է, որ նա ծնվել է տղամարդ՝ Ժան-Միշել Տրոնյո անունով։ Այս մեղադրանքները հայտնվել են 2017 թվականին և պարբերաբար կրկնվում են դավադրության տեսաբանների կողմից», – հիշեցնում է լրատվամիջոցը։
Նախկինում հաղորդվել էր, որ Մակրոնի կինը պարտավոր կլինի հաստատել իր սեռը բժշկական զննման ժամանակ։ Ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը հայտարարել է, որ Ֆրանսիայի առաջին տիկնոջը պետք է զննի անկախ բժիշկ։

