03 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունն ընդամենը համեստություն է դրսևորել և կիրակնօրյա պատարագի օրը միայն Արագածոտնի թեմի հոգևորականներին քննչական հրավիրել. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ընդամենը համեստություն է դրսևորել և կիրակնօրյա պատարագի օրը միայն Արագածոտնի թեմի հոգևորականներին քննչական հրավիրել. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իշխանությունն ընդամենը համեստություն է դրսևորել և կիրակնօրյա պատարագի օրը միայն Արագածոտնի թեմի հոգևորականներին քննչական հրավիրել:

Կարող էր չէ՞ միանգամից բոլորին առանց քննչական հրավիրելու «պարելով» տներից հավաքել` մոմավաճառից մինչև բարձրաստիճան հոգևորականներ, ԱԺ-ի արտահերթ նիստով դատեր ու ճանապարհեր գաղութներ:

Բայց չի արել. դրա փոխարեն ընդամենը մարդուն արատավորող գործողություններ է արել, հետո չարչարվել տելեգրամ կանալ բացել, հետո իրենց քարոզչական միջոցներով տարածել: Մի խոսքով` պատվերին մունաթ:

Իսկ օրենքներն ու սահմանադրությունը ի՞նչ կապ ունեն իշխանության հետ, դա իրենց հո չի վերաբերվում, դա գրվել է սովորական մահկանացուներիս համար, իսկ իրենք վեր են ամեն ինչից:

Փաշինյանն իրեն մի օր կառավարություն է հռչակում, վաղը կաթողիկոս կհռչակի, մի օր էլ կհոգնի ու կալանավոր կհռչակի»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026