12 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը բաց է թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը. Զելենսկի

ԱՄՆ-ում կայացած հանդիպումների արդյունքների և Ամերիկայի նախագահի թիմի հետ ամենօրյա հաղորդակցության հիման վրա՝ բանակցային խմբի զեկույցը. այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram ալիքում։

«Ուկրաինան պատրաստ է իրական որոշումների և լարվածության թուլացմանն ուղղված քայլերի՝ այս պատերազմին վերջ դնելն արագացնելու համար։ Ուկրաինան աջակցել է էներգետիկ հրադադարին։ Մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է․ Ուկրաինան պատրաստ է ապահովել էներգետիկ հրադադարի պահպանումը, ինչպես հայտարարել էր ԱՄՆ նախագահը, և Ռուսաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի։

Ցավոք, երեկ հարվածներ են հասցվել մեր էներգետիկ ենթակառուցվածքներին, և այսօր դրանք շարունակվում են։ Ամբողջ օրվա ընթացքում Ուկրաինայում հնչում են օդային տագնապի ազդանշաններ, Ռուսաստանը կիրառում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր և շարունակում ավիառումբերով հարվածներ հասցնել։

Եթե այդ հարվածներն իսկապես Ռուսաստանի պատասխանն են ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ապա դա նշանակում է, որ ռուսները բաց են թողել խաղաղությանն ավելի մոտենալու հերթական հնարավորությունը։

Շատ բան կախված է հենց ԱՄՆ-ի դիրքորոշումից, որպեսզի լարվածության թուլացումը, այնուամենայնիվ, արդյունք տա։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

Մենք շարունակում ենք երկխոսությունը ամերիկյան կողմի հետ բոլոր մակարդակներում։ Սահմանվել են հետագա քայլերն ու դիվանագիտական շրջանակները»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ