25 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվային «բիզնեսը՝ հանուն խաղաղության» մոտեցումը չի հետաքրքրում․ Թրամփի թիմը փոխում է բանակցային մոտեցումը

Մոսկվային «բիզնեսը՝ հանուն խաղաղության» մոտեցումը չի հետաքրքրում․ Թրամփի թիմը փոխում է բանակցային մոտեցումը

Թրամփի վարչակազմն անաղմուկ հրաժարվել է Ռուսաստանին բիզնես-գործարքներով «գայթակղելու» և այդպիսով պատերազմը դադարեցնելու գաղափարից, քանի որ Կրեմլին դա չի հետաքրքրում․ գրում է Financial Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Սկզբում Մոսկվայում դրական էին վերաբերվում հետպատերազմյան բիզնես-գործարքների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին։ Խոսքը, մասնավորապես, ռուսական նավթային նախագծերում ամերիկյան ընկերությունների ներդրումների և խողովակաշարերով դեպի Եվրոպա գազի վաճառքը վերսկսելու մասին էր։

Բայց Աբու Դաբիում կայացած բանակցությունների վերջին փուլում ռուս պաշտոնյաները պակաս հետաքրքրություն են ցուցաբերել բիզնես-գործարքների նկատմամբ և պնդել իրենց կոշտ պահանջները՝ բանակցային սեղանի շուրջ նստելու համար։

«Հստակ հասկացրին, որ Կրեմլին նման բան չի հետաքրքրում»,- ասել է լրատվականի աղբյուրներից մեկը։

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ բանագնացներ Քուշները և Ուիթքոֆը եվրոպացի պաշտոնյաներին փոխանցել են, որ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին արած առաջարկների թվում կորպորատիվ գործընկերության առաջարկն այլևս դոմինանտ չէ։ Ուշադրության կենտրոնում այժմ տարածքային և անվտանգային հարցերն են։

Մեկ այլ պաշտոնյա պարբերականին ասել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում անցել է ավանդական մոտեցման՝ «տարածք՝ խաղաղության դիմաց» սկզբունքին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ