
Ովքե՞ր կարող են փոխարինել Զելենսկիին․ Newsweek
Ամերիկյան Newsweek ամսագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հնարավոր փոխարինողների թվում նշել է Վալերի Զալուժնիին, Կիրիլ Բուդանովին, Միխայիլ Ֆեդորովին և Պյոտր Պորոշենկոյին։
Հրապարակման համաձայն՝ Զելենսկիի գլխավոր մրցակիցը համարվում է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ Rating Group-ի հարցման համաձայն՝ նրան վստահում է հարցվածների 64%-ը, իսկ Զելենսկուն՝ 53%-ը։
Թեկնածուների հնարավոր առաջադրումների մասին քննարկումները ծավալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչերից հետո։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վաշինգտոնի և Կիևի հարաբերությունները շարունակում են լարվել, իսկ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածներից։


