12 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միգուցե ամբիցիոզ է հնչում, բայց մինչև 2030-ը տրանսպորտում ծախսվող ժամանակը 30 %-ով նվազեցնելու ենք․ Տիգրան Ավինյան

Միգուցե ամբիցիոզ է հնչում, բայց մինչև 2030-ը տրանսպորտում ծախսվող ժամանակը 30 %-ով նվազեցնելու ենք․ Տիգրան Ավինյան

Մինչև 2030 թվականը մենք պետք է ունենանք մի իրավիճակ, երբ մեր հասարակական տրանսպորտում ծախսված ժամանակը պիկ ժամերին պետք է նվազած լինի նվազագույնը 30 տոկոսով, և պետք է պայմաններ ստեղծենք, որ մարդատար մեքենաներից մարդկանց հոսքն ուղղվի դեպի հասարակական տրանսպորտ․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մինչև 2030 թվականը մարդու կյանքում պետք է փոխվի հետևյալը՝ ինքն իմանալու է, որ եթե նա մեքենայից անցում կատարեց հասարակական տրանսպորտի, 2030-ի դրությամբ այդ մարդը պիկ ժամին այսօր տրանսպորտում ծախսած ժամանակից 30 տոկոս ավելի արագ է հասնելու տեղ։ Միգուցե սա շատ ամբիցիոզ է հնչում, բայց շատ իրատեսական է՝ հաշվի առնելով այն վերլուծությունները, որոնք այսօր ունենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ