
Փաշինյանը կարող էր, չէ՞, գնալ Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների հետ հաղթանակի զորահանդեսին մասնակցելու․ Տիգրան Աբրահամյան
Ճիշտ է արել Փաշինյանը, որ ամբողջ գիշեր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոդքաստն է նայել. Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սպասելի էր նաև գիշերային ստատուսների շարքը, չէր համբերում լույսը բացվի: Իրեն հատուկ մեկնաբանությունները մի կողմ դրած, ճիշտ է արել, որ տարածում է ապահովել Սերժ Սարգսյանի առանցքային մեկնաբանությունները:
Նախագահ Սարգսյանի հայտարարություններին հետևելը նախ իր համար հիշողության թարմացում էր, չէր խանգարի, երկրորդ, դա նաև ուսուցողական բնույթ ունի:
Փաշինյանը կարող էր, չէ՞, ավելի վատ տարբերակ ընտրել. գնար Բաքու, իր բարեկամների` Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ղեկավարների հետ ՀՀ-ի դեմ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր: Չի գնացել: Թեպետ սրանցից շատ հեռու չէ: Ինչ արած, սա է մեր իրականությունը»,- գրել է նա։


