08 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն չեղարկում է Սիրիայի դեմ պատժամիջոցների մեծ մասը

ԱՄՆ-ն չեղարկում է Սիրիայի դեմ պատժամիջոցների մեծ մասը

Միացյալ Նահանգները ժամանակավորապես չեղարկում է Սիրիայի դեմ պատժամիջոցների մեծ մասը. այս մասին հայտնել են ԱՄՆ ֆինասների նախարարությունից:

«Նոյեմբերի 10-ին պետքարտուղարը 180 օրով կասեցրեց «Կեսարի ակտի» պատժամիջոցների կիրառումը, ինչը վկայում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման շարունակականությունը շարունակելու մեր հանձնառության մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Բացառություն կկազմեն Ռուսաստանի և Իրանի կառավարությունների հետ կապված որոշ գործարքների, ռուսական կամ իրանական ծագում ունեցող ապրանքների, տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման, միջոցների, ֆինանսավորման կամ ծառայությունների փոխանցմանն առնչվող գործունեությունը:

Ինչպես հայտնում է Reuters-ը, այսօր նաև կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաայի միջև փակ հանդիպումը:

Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ