25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլ-Երևան կանոնավոր թռիչքներ կլինեն․ Սերդար Քըլըչը

Ստամբուլ-Երևան կանոնավոր թռիչքներ կլինեն․ Սերդար Քըլըչը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերի Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ 2026-ի մարտի 11-ից Ստամբուլից Երևան կանոնավոր թռիչքներ կիրականացվեն։

Ըստ նրա՝ դա ևս մեկ քայլ է՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Քըլըչը նշել է նաև, որ թռիչքներն իրականացնելու է Թուրքիայի ազգային ավիափոխադրողը՝ «Turkish Airlines»-ը։

Գրառմանը կցված լուսանկարից էլ տեղեկանում ենք, որ մարտի 11-ից թռիչքները կլինեն ամենօրյա հաճախականությամբ։ Մայիսի 14-ից շաբաթական թռիչքների թիվը կհասցնի 10-ի, հունիսի 15-ից՝ 14-ի։

Նշենք, որ Երևան-Ստամբուլ թռիչքներ կան նաև այսօր, դրանք իրականանցում է «Pegasus Airlines»-ը։ Ի տարբերություն «Pegasus»-ի, որ թռիչքներն իրականացնում է Սաբիհա Գյոքչենի անվան մօդանավակայանից, «Turkish Airlines»-ի օդանավերը կթռչեն հենց Ստամբուլից։

 

Ռազմագերիներ