
ԱՄՆ-ն խառնվելու է Վենեսուելայի ճակատագրի որոշման հարցին․ Թրամփ
ԱՄն նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է, որ Նահանգները չի կարող պարզապես հետևել, թե ինչպես է Մադուրոյի տեղը զբաղեցնում «ինչ-որ» մեկը. տեղեկացնում է ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությունը։
Թրամփը նաև ասել է, որ Վենեսուելայում կատարվող գործողություններին հետևել է Ֆլորիդայից։
«Իմ անձնակազմում կորուստներ չկան, բայց կան տուժածներ։ Զինվորականներն ինձ հայտնեցին, որ մեկ այլ երկիր ի վիճակի չէր նման գործողություն իրականացնել։ Դա աներևակայելի իրադարձություն էր, ու ես այն դիտում են որպես հեռուստաշոու»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև խոստովանել է, որ Վենեսուելայի նախագահի ձերբակալությունը պետք է իրականացվեր օրեր առաջ, բայց այն հետաձգվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։
«Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից դուրս են բերվել և այժմ Նյու Յորքի ճանապարհին են»,- ասել է Թրամփը:


