23 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը․ Վանեցյանը՝  ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելուն

Անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը․ Վանեցյանը՝  ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելուն

Այսօր շատ կարևոր օր է, շատ կուզեի՝ նման օր ընդհանրապես մեր պատմության մեջ չլիներ, բայց այսօր բոլորս պետք է ոգեկոչենք մեր անմահացած հերոսներին․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այսօր պետք է խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, եղբայրների, քույրերի առջև, նրանք իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, տվել են հայրենիքին, տվել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ապրել և գոյատևել։ Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին»,- ասել է Վանեցյանը։

Նա նշել է, որ այժմ պետք է այնպես անել, որ մեր երկրում նոր զոհեր չլինեն, կարողանանք ապրել, գոյատևել ու զարգանալ։

Անդրադառնալով Դավոսում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելուն՝ Վանեցյանն արձագանքել է․  «Անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը, միգուցե մարդ էլ պետք չէ իրենց ասել։ Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, հուսով եմ՝ առաջիկայում այդ ամենը կշտկվի»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026