10 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն ցանկանում է միլիարդավոր եվրոներով կրճատել պաշտպանության և գիտության ծախսերը

ԵՄ-ն ցանկանում է միլիարդավոր եվրոներով կրճատել պաշտպանության և գիտության ծախսերը

Եվրոպական միությունը նախապատրաստվում է էապես նվազեցնել առաջիկա յոթ տարվա բյուջեով նախատեսված ֆինանսավորումը առանցքային մի շարք ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, տիեզերքի, անվտանգության և գիտական հետազոտությունների բնագավառներում:

Այս մասին են վկայում ԵՄ Խորհրդի բանակցային նոր փաստաթղթի տվյալները, որոնց ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պաշտպանության, անվտանգության և տիեզերքի ոլորտում նախատեսվող ֆինանսավորումը կնվազեցվի մինչև 113․712 միլիարդ եվրո (կրճատումը՝ գրեթե 17 միլիարդ եվրո):

Զորքերի և ռազմական տեխնիկայի արագ տեղափոխումն ապահովող տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագիրը կկրճատվի ավելի քան 2 միլիարդ եվրոյով՝ 17․651 միլիարդից հասնելով 15․644 միլիարդ եվրոյի:

Տրանսպորտային և էներգետիկ համակարգերի ֆինանսավորումն առաջարկվում է 81․428 միլիարդից հասցնել 69․713 միլիարդ եվրոյի:

Կրճատումներից անմասն չի մնա նաև «Horizon Europe» գիտահետազոտական ծրագիրը. բյուջեն 175 միլիարդից կնվազի մինչև 158․2 միլիարդ եվրո:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ