31 Հոկ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում արջերի ակտիվացման ֆոնին տասնյակ զոհեր են գրանցվել

Ռուսաստանում արջերի ակտիվացման ֆոնին տասնյակ զոհեր են գրանցվել

Ռուսաստանի տարբեր մարզերում կտրուկ ավելացել են բնակավայրեր արջերի ներխուժման և մարդկանց վրա հարձակման դեպքերը: ՏԱՍՍ գործակալության հաշվարկներով՝ տարեսկզբից ի վեր երկրում արջերի հարձակումների հետևանքով զոհվել է շուրջ 25 մարդ:

Բնակչության անվտանգությունն ապահովելու և վտանգը չեզոքացնելու նպատակով՝ պատկան մարմինները ստիպված են եղել ծայրահեղ միջոցների դիմել․ տարեսկզբից ի վեր ՌԴ տարածքում ոչնչացվել է ավելի քան 3400 արջ:

Մասնագետները կենդանիների ագրեսիվ վարքագիծն ու բնակեցված շրջաններին մոտենալը պայմանավորում են անտառներում կերի պակասով և բնական ապրելավայրերի փոփոխությամբ, ինչը գիշատիչներին ստիպում է սնունդ փնտրել բնակավայրերում:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ