10 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվ․ հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում․

  • Ծիծեռնակաբերդի խճուղի,
  • Բրազիլիայի հրապարակ,
  • Աթենքի փողոց,
  • Իսակովի պողոտա,
  • Հաղթանակի կամուրջ,
  • Մաշտոցի պողոտա,
  • Պարոնյան փողոց,
  • Պռոշյան փողոց,
  • Ուրուգվայի հրապարակ,
  • Արգիշտի փողոց,
  • Գրիգոր Լուսավորչի փողոց,
  • Բեյրութի փողոց,
  • Իտալիայի փողոց,
  • Վազգեն Սարգսյան փողոց,
  • Հանրապետության հրապարակ,
  • Նալբանդյան փողոց,
  • Թումանյան փողոց,
  • Աբովյան փողոց,
  • Արամի փողոց։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ