
Ֆինլանդիայի վարչապետը ռուսաստանցիների վերաբերյալ կտրուկ կոչով է հանդես եկել
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն կոչ է արել կասեցնել ռուսաստանցիների համար զբոսաշրջային վիզաների ձևակերպումը․ գրում է РИА Новости-ն։
«Եվրոպական խորհրդի հաջորդ շաբաթ կայանալիք նիստում ես կառաջարկեմ հստակ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ռուսաստանցիներին Եվրոպա ճանապարհորդելու համար զբոսաշրջային վիզաների տրամադրումը»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ պատրաստվում է միության երկրներին առաջարկել մինչև 2026 թվականի ավարտը խստացնել Շենգենյան վիզաների տրամադրումը ոչ բարեկամական երկրների քաղաքացիներին։


