10 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը քննադատել է Նոբելյան կոմիտեին իրեն Խաղաղության մրցանակ չշնորհելու համար

Թրամփը քննադատել է Նոբելյան կոմիտեին իրեն Խաղաղության մրցանակ չշնորհելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել Նորվեգական Նոբելյան կոմիտեի որոշումը, որով Խաղաղության Նոբելյան մրցանակը կրկին իրեն չի շնորհվել․ գրում է «Коммерсантъ»-ը։

Ամերիկյան առաջնորդը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ կասկածի տակ դնելով մրցանակաբաշխության հեղինակությունն ու անաչառությունը:

«Խաղաղության Նոբելյան մրցանակն ընդմիշտ վարկաբեկել է հակաժողովրդավարական հայացքներով ու ծայրահեղական գաղափարախոսությամբ առաջնորդվող փոքր խումբը: Մենք չենք մոռանա, Նորվե՛գիա, որ դուք չտվեցիք այս մրցանակը և հաշվի չառաք պատմության մեջ ամենամեծ արդյունքները»,- նշել է Թրամփը:

Նշենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է Հարավաֆրիկյան Հանրապետության 85-ամյա իրավաբան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Նավանեթհեմ (Նավի) Փիլային։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ