
Դամասկոսը հայտարարել է քրդերի հետ հրադադարի մասին
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարաան հաստատել է քրդական ուժերի հետ կնքված նոր հրադադարի համաձայնագիրը, որը նախատեսում է հրադադար բոլոր ճակատներում․ հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ համաձայնագրի՝ քրդական կոալիցիայի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) բոլոր ստորաբաժանումները կտեղափոխվեն Եփրատ գետի արևելյան ափ։
Փաստաթուղթը նաև հաստատում է Դեյր էր-Զոր նահանգում կիրակի կառավարական բանակի կողմից գրավված նավթի և գազի հանքավայրերի վերահսկողության փոխանցումը Սիրիայի կառավարությանը։


